Լրահոս

04.04.2024 19:20


Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ապրիլի 4-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․ Արգենտինա 1858
2․ Ֆրանսիա 1840.59
3․ Բելգիա 1795.23
4․ Անգլիա 1794.9
5․ Բրազիլիա 1788.65
6․ Պորտուգալիա 1748.11
7․ Նիդերլանդներ 1742.29
8․ Իսպանիա 1727.5
9․ Իտալիա 1724.6
10. Խորվաթիա 1721.07

...

69. Հյուսիսային Մակեդոնիա 1354.19
95. Հայաստան 1229.18
133. Ֆարերյան կղզիներ 1103.43
136. Լատվիա 1095.91

Այս խորագրի վերջին նյութերը