Աշխարհ

04.04.2024 20:11


Չինաստանում մոտ 100 հասկի փախել է զոո սրճարանից (տեսանյութ)

Չինաստանում մոտ 100 հասկի փախել է զոո սրճարանից (տեսանյութ)

Չինաստանում մոտ 100 հասկի տեսակի շուն փախել է առևտրի կենտրոնի տարածքում գտնվող զոո սրճարանից այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը մոռացել է փակել դուռը:

Դրանից հետո ազատություն ստացած չորքոտանիները վազել են առևտրի կենտրոնի տարածքում՝ անտեսելով հսկիչների բոլոր հրահանգները. նրանց բռնելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ:

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդուն նահանգում:

Անձնակազմն արագ է արձագանքել և կարողացել բոլորին հավաքել:

Սրճարանի աշխատակցի խոսքով՝ անհնազանդ հասկիներին «պատժելու» համար նրանց կերակրել են հավի մսով:

Այս խորագրի վերջին նյութերը