Լրահոս

07.04.2024 12:40


Հրդեհ է բռնկվել «Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում

Հրդեհ է բռնկվել «Լունապարկի» տարածքում գտնվող սրճարանում

Այսօր՝ ապրիլի 7-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի տարածքում, սրճարան է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները նախ կանխել, ապա մարել են «Golf» սրճարանում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է ներսում եղած գույքի մի մասը՝ այդ թվում սեղաններ ու աթոռներ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը