Աշխարհ

08.04.2024 18:43


Հայտնի բլոգերը, X-ում ընդամենը 5 հին տեսանյութ հրապարակելով, $1 մլն է վաստակել

Հայտնի բլոգերը, X-ում ընդամենը 5 հին տեսանյութ հրապարակելով, $1 մլն է վաստակել

YouTube-ի ամենահայտնի բլոգեր MrBeast-ը (Ջիմմի Դոնալդսոն) երկու ամսում ընդամենը հինգ հին տեսանյութ է հրապարակել է X սոցցանցում և դրանց դրամայնացումից ստացել 1 միլիոն դոլար։ Այս մասին X-ում գրել է բլոգերը։

MrBeast-ը X-ում հրապարակել է տեսանյութեր, որտեղ նա գնացքը վարում է դեպի հսկայական փոսը, օգնում է 100 լքված շների համար տեր գտնել, փորձարկում է ավտոմեքենաները, որոնց գինը տատանվում է 1-ից մինչև 100 միլիոն դոլար և այլն: Տեսանյութերից յուրաքանչյուրը սոցցանցում հավաքել է 123-ից 177 միլիոն դիտում։ Ընդհանուր առմամբ, MrBeast-ի տեսանյութերը Իլոն Մասկի հարթակում հավաքել են ավելի քան 750 միլիոն դիտում:

«Մինչ այժմ X-ում ստացվող գովազդից եկամուտը կազմում է մոտ մեկ միլիոն դոլար։ Ես պարզապես դրանք ավելացնում եմ իմ տեսանյութերի բյուջեին, որպեսզի կարողանամ ավելի շատ ծախսել բովանդակության վրա»,-գրել է MrBeast-ը՝ մեկնաբանելով X-ում արվող փորձի արդյունքները:

Հայտնի չէ, թե արդյոք բլոգերը կշարունակի իր տեսանյութերը տեղադրել X-ում։ Այնուամենայնիվ, վերջին գրառման մեջ MrBeast-ը X-ի հետ շփման փորձառությունն անվանել էր «հիանալի»:

MrBeast-ն այժմ ունի 250 մլն հետևորդ, 2023-ին գլխավորել է Youtube-ի դրամայնացումից ամենաշատը գումար աշխատած բլոգերների ցանկը՝ վաստակելով ավելի քան 100 մլն դոլար (հարկերը ներառյալ)։ Նրա հրապարակած մեկ տեսանյութը միջինը 1.8 մլն դոլար եկամուտ է բերում:

Աղբյուրը՝ tech.news.am

Այս խորագրի վերջին նյութերը