Լրահոս

09.04.2024 10:41


Հրդեհ՝ Շահումյան գյուղի տներից մեկի տանիքում

Հրդեհ՝ Շահումյան գյուղի տներից մեկի տանիքում

Ապրիլի 9-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:34-ին, մարվել՝ 05:53-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը