Աշխարհ

09.04.2024 11:34


Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է կատարել

Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է կատարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաստատած 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնական թռիչքներ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել սահմանված երթուղիներով։ Կատարվել են ցերեկային և գիշերային ժամերին թռիչքի և վայրէջքի, օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքները։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները, որոնք իրականացվել են թռիչքային անձնակազմի մարտական պատրաստության և գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, հաջողությամբ կատարվել են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը