Աշխարհ

10.04.2024 18:56


Անգլիայի բանկը Չառլզ 3-րդին ցույց է տվել նրա պատկերով նոր թղթադրամները

Անգլիայի բանկը Չառլզ 3-րդին ցույց է տվել նրա պատկերով նոր թղթադրամները

Անգլիայի Բանկի ներկայացուցիչները թագավոր Չառլզ 3-րդին ցույց են տվել իր պատկերով նոր թղթադրամներ, որոնք երկրում պետք է շրջանառության մեջ մտնեն 2024 թվականի հունիսից։

«Անգլիայի Բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին և Բանկի գլխավոր գանձապահ և գործադիր տնօրեն Սառա Ջոնը թագավոր Չառլզ 3-րդին ներկայացրել են միապետի պատկերով նոր թղթադրամները»,-ասվում է X-ում բանկի հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Անգլիայի բանկը հայտարարել էր, որ Չարլզ 3-րդի պատկերով թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 5-ից։ Նշվել է, որ Չարլզ 3-րդի դիմանկարը կհայտնվի 5, 10, 20 և 50 ֆունտ ստեռլինգ արժեքով թղթադրամների վրա: Բացի այդ, կարգավորիչը հավելել է, որ Էլիզաբեթ 2-րդի դիմանկարով թղթադրամները կշարունակեն շրջանառության մեջ լինել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը