Աշխարհ

10.04.2024 19:56


TikTok-ը պատրաստվում է գործարկել Instagram-ին մրցակից հավելված

TikTok-ը պատրաստվում է գործարկել Instagram-ին մրցակից հավելված

TikTok-ը նախատեսում է թողարկել ֆունկցիոնալությամբ Instagram-ին նման լուսանկարների փոխանակման հավելված։ Ընկերությունն արդեն ծանուցումներ է ուղարկել որոշ օգտատերերի՝ TikTok Notes կոչվող նոր արտադրանքի թողարկման մասին։

Օգտագործելով նոր հավելվածը՝ օգտատերերը կկարողանան լուսանկարների հետ մեկտեղ տեքստային գրառումներ անել։ Ընկերությունը հաստատել է, որ իսկապես դիտարկում է TikTok-ի օգտատերերին լուսանկարների և տեքստի տեսքով բովանդակություն ստեղծելու և տարածելու հնարավորություն տալու տարբերակներ:

Առայժմ հայտնի չէ, թե երբ է նախատեսվում հավելվածը հասանելի դարձնել լայն հանրությանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը