Քաղաքական

13.04.2024 07:33


Հայտնի են վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

Հայտնի են վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 12-ին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են`

Արեգ Արմենի Քերոբյանը,

Սլավիկ Վարդանի Վարդանյանը,

Դավիթ Համբարձումի Հակոբյանը,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։

«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով 4 զինծառայող զոհվել է:

Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը