Քաղաքական

13.04.2024 06:32


Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին, թե քանի անգամ է պատարագ մատուցվել Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում

Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին, թե քանի անգամ է պատարագ մատուցվել Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդրանում հնչեցրած հռետորական հարցին, թե քանի անգամ են մինչև վերջին զարգացումները հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։

Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և եպիսկոպոսաց առաջին պատարագն է այդ ժամանակ մատուցել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։

Փաշինյանը, օրերս խորհրդարանում անդրադառնալով Ոսկեպարին հարակից 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելուն տեղի բնակչության դեմ լինելուն, անդրադարձել էր նաև հոգևորականների՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելելուն և տարածքներ զիջելուն դեմ արտահայտվելուն ու պնդել, որ նրանք այնտեղ «շոու-պատարագներ են մատուցում»։

«Էս որ մի քանի հոգեւորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել եւ քանի անգամ են այնտեղ պատարագ արել: Սա Stand-up է, ես չեմ հասկանում»,-ասել էր Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը