Աշխարհ

13.04.2024 18:32


Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր ու վիրավորներ

Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր ու վիրավորներ

Սիդնեյի արևելքում գտնվող Westfield Bondi Junction առևտրի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Ինչպես հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Sydney Morning Herald պարբերականին, միջադեպի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հաղորդում է, որ զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում նաև հարձակվողը, որին գնդակահարել են ոստիկանները։ Առևտրի կենտրոնի հաճախորդները շտապ տարհանվել են։

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ արտակարգ օգնության ծառայությունները դեպքի վայր են մեկնել միջադեպի ականատեսների կանչով։ Որոշ այցելուներ հարձակման առաջին րոպեներին փակվել են խանութներում և անվտանգ տարածքներում։ Նրանցից մեկի խոսքերով՝ դանակահարությանը նախորդել է երկու կրակոցի ձայն։

Նահանգի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ առնվազն յոթ մարդ արյունահոսող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ ինը ամսական երեխա

Այս խորագրի վերջին նյութերը