Լրահոս

15.11.2011 10:06


Քիմ Քարդաշյանն Դուբայ է այցելել Հայաստանին մոտ լինելու համար

Քիմ Քարդաշյանն Դուբայ է այցելել Հայաստանին մոտ լինելու համար

Հայկական արմատներով ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը «Haute Muse» պարբերականին տված հարցազրույցում պատմել է Մերձավոր Արևելք կատարած այցի մասին։

Նա նշել է, որ իրեն շատ է դուր եկել Դուբայ կատարած այցը։

«Ես երբեք չեմ եղել Հայաստանում, որտեղ իմ արմատներն են, այնպես որ՝ իմ այս այցն ամենամոտն էր հայրենիքիս»,– ասել է ամերիկահայ աստղը։

Քարդաշյանի խոսքերով՝ ինքը Մերձավոր Արևելքում գտնվելու երեք օրերի ընթացքում այնքան շատ է սիրել այդ վայրերը, որ հասկացել է՝ կարող է այդտեղ ապրել։ «Շնորհակալ եմ բոլորից ջերմ ընդունելության համար։ Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը»,–հավելել է Քիմ Քարդաշյանը։

Այս խորագրի վերջին նյութերը