Աշխարհ

14.04.2024 02:05


Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ

Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը անօդաչու թռչող սարքերի երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ իրանական ԱԹՍ-ների մի մասը խոցվել է Սիրիայի տարածքում։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Իսրայելի ռազմական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Իսրայելը փորձում է որսալ և ոչնչացնել իրանական ԱԹՍ-ները մինչև դրանց Իսրայելի տարածք հասնելը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Սնիր բնակավայրում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական խորհրդի նիստ է անցկացնում երկրի պաշտպանության նախարարության համալիրում։

Իրանի հարձակումը Իսրայելի վրա արդեն դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

СNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է անցկացնում ազգային անվտանգության թիմի հետ՝ գնահատելու Իրանի հարձակումն Իսրայելի վրա։

Իրանի հարձակման պատճառով իրենց օդային տարածքները փակելու մասին են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Հորդանանը։ Իր օդային տարածքը փակելու մասին է հայտարարել նաև Իսրայելը։

Իրանը ևս հաստատել է, որ ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի դեմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով գործողություն է սկսել Իսրայելի դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը