Լրահոս

15.11.2011 11:36


Թուրքիայում իրանական ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել. կան վիրավորներ

Թուրքիայում իրանական ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել. կան վիրավորներ

Թրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վան նահանգի Էրջիշ շրջանում զինված հարձակում է իրականացվել իրանական պետհամարանիշներով ավտոբուսի վրա։

Անհայտ անձինք ավտոմեքենայով հետապնդել են իրանական ավտոբուսին՝ փորձելելով կանգնեցնել այն։ Ավտոբուսի վարորդը չի ենթարկվել կանգնելու պահանջին, ինչից հետո հետապնդողները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Իրանի 6 քաղաքացիներ։

Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը