Աշխարհ

17.04.2024 17:36


Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդ

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդ

Թբիլիսիի Տաբիձե փողոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 13։00–ի սահմաններում:

Ականատեսների խոսքով՝ կրակողը դիմակավորված է եղել։ Նա կրակ է բացել մի երիտասարդի վրա, որը փողոցում շրջում էր թիկնազորով։ Թիկնապահը պատասխան կրակ է բացել և վիրավորել հարձակվողին։

«Ես լսեցի կրակոցների ձայներ։ Եղել է մոտ 7 կրակոց: Կրակողը գլխի շրջանում վնասվածք է ստացել, մյուս երկուսը, ովքեր պաշտպանվել են, վիրավորվել են թիկունքից: Նրանք երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց»,–պատմել է ականատեսը։

Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ։ Հանցագործության դրդապատճառներն անհայտ են։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը