Լրահոս

20.04.2024 20:12


Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում ավտոմեքենան արգելափակվել է Վեդի գետի միջնամասում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Խ․) գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Այս խորագրի վերջին նյութերը