Լրահոս

21.04.2024 12:27


Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին (տեսանյութ)

Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Գյումրի քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները և սահմանազատել տարածքը։

Քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Ոստիկանները բանակցելու արդյունքում կարողացել են քաղաքացուն համոզել, որ նա դուրս գա ավտոմեքենայից: Այնուհետև նա ոստիկանների հետ գնացել է ոստիկանության բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է կարգազանցի ինքնությունը։



Այս խորագրի վերջին նյութերը