Քաղաքական

21.04.2024 19:05


Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը (տեսանյութ)

Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը (տեսանյութ)

Բագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում` Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց:

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում»։

Այս խորագրի վերջին նյութերը