Աշխարհ

22.04.2024 12:48


Իսրայելի բանակի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի բանակի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության հրամանատար, գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հրաժարականի դիմում է ներկայացրել Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիին, գրում է newsru.co.il կայքը:

Հալիվան դեռ 2023 թվականի հոկտեմբերին էր հայտարարել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆոնին ռազմական հետախուզության ձախողման և հրաժարական տալու իր պատասխանատվության մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչության վերլուծական բաժնի հրամանատար Ամիտ Սաարը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Սաարը 2020 թվականից գլխավորում էր ռազմական հետախուզության հիմնական ստորաբաժանումը և համարվում էր Գազայի հատվածի փորձագետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը