Լրահոս

22.04.2024 19:45


Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա

Երեկ՝ ապրիլի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Տերյան 52 հասցեի մոտ բախվել են «BMW», 2 «Nissan», «Mazda» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, իսկ մնացած վթարված ավտոմեքենաները եղել են կայանված:

«Nissan»-ներից մեկն էլ պատկանում է Երևանի բնակիչ, «24News»-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին, ով նաև եղել է դեպքի վայրում:Վարորդները ենթարկել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը