Աշխարհ

23.04.2024 12:16


Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ իր թիմի հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Միլանի «Ինտերը», դերբիում 2-1 հաղթանակ տանելով «Միլանի» նկատմամբ, առաջնության ավարտից մի քանի տուր առաջ 20-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն։

Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դարձավ Իտալիայի չեմպիոն:

«Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Աչերբին և Թյուրամը։ «Միլանի» կազմում՝ Տոմորին։

Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը