Լրահոս

14.01.2011 17:21


Մի բառի համար արգելել են «Dire straits» խմբի «Money for nothing» հիթը

«Toronto Sun»-ը հաղորդում է, որ Կանադայում հեռարձակման ստանդարտների զբաղվող խորհուրդը արգելել է «Dire straits» խմբի 1985 թ-ի «Money for nothing» երգը։ Խորհրդի անդամների կարծիքով՝ այն շատ վիրավորական է, քանի որ երգի մեջ կան ժարգոնային բառեր, որոնք արհամարական վերաբերմունք են ցուցաբերում ոչ ավանդական սեռական ուղվածություն ունեցող մարդկանց հանդեպ։

Խորհուրդը իրականացրել է տեքստի ամբողջական վերլուծություն և եկել է այն եզրակացության, ըստ որի՝ երաժշտական ստեղծագործությունը պետք է արտացոլի 2010թ-ի իրողությունները և ոչ թե 1985թ-ինը։

Այս խորագրի վերջին նյութերը