Քաղաքական

25.04.2024 13:28


Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում (տեսանյութ)

Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում (տեսանյութ)

Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, որը այլընտրանքային Հայաստան-Վրաստան մայրուղին է հանդիսանում։

Քաղաքացիների հետ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում ևս։

***

Այս պահին Մարտունիում։ Երևան-Սևան ճանապարհը շարունակում է փակ մնալ Ծակքարի հատվածում։

***

Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։

Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։

Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։

Աղբյուրը՝ tert.am

***

Այսպիսով այս պահին անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում․

Շիրակի մարզում՝ Ալագյազի հատվածում

Արարատի մարզում՝ Տիգրանաշենի հատվածում

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունու հատվածում

Երևանում

Տավուշում՝ Բագրատաշենի հատվածում

Սա ժողովրդի աջակցությունն է Տավուշում ձևավորված հակազդեցությանը։

Բոլոր տեղերում քաղաքացիների կողքին են Ազգային ժողովի պատգամավորները։

***

Քաղաքացիները Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտ փակել են Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին։

Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքված։ նրանց ինչ–որ պահի հաջողվեց բացել ճանապարհը։ Այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը։

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին շարունակում է փակ մնալ Կիրանցի, Ալավերդու և Բագրատաշենի հատվածներում

***

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակվել է նաև Արարատի կամրջի հատվածում:

Այս խորագրի վերջին նյութերը