Քաղաքական

23.05.2024 22:39


Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցից մոտ 200-300 մ հեռավորության վրա են

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցից մոտ 200-300 մ հեռավորության վրա են

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց անշարժ գույքն ու հողամասերը սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին, արդեն դատարկում են իրենց տներն ու այգիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։

«Այս պահին բնակելի տուն դեռ չի քանդվել, բայց բնակիչներն առավոտյան պատրաստվում են այդ տները քանդել։ Ասում են` ուզում են քանդել, որ թշնամուն չմնա, քանի որ արդեն չեն կարողանում պահել։ Տեխնիկայի խնդիր է եղել այսօր»,–ասաց Ղազարյանը։

Ղազարյանը նաև նշեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ 30 տարի առաջ կառուցված բնագիծը տեխնիկայով ամբողջությամբ քանդել են։ Ասաց` իրեն թույլ չեն տվել առաջ գնալ, բայց տեղեկություններ ունի, որ ադրբեջանցի սահմանապահներն առաջ են եկել ու արդեն գյուղից մոտ 200-300 մ հեռավորության վրա են գտնվում։

Այս պահին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս գյուղի բնակիչներին մոտենալ այն հատվածներին, որոնք շուտով անցնելու են թշնամուն։

Այս խորագրի վերջին նյութերը