Աշխարհ

28.05.2024 18:44


Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկար)

Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկար)

Դուբայում կառուցվում է լողացող օպերայի շենք, որը կոչվելու է The Azizi Venice Opera House:

Այն լինելու է քաղաքում երկրորդ օպերայի շենքը, որտեղ կանցկացվեն տարբեր մշակութային միջոցառումներ՝ բալետային և օպերային բեմադրություններ, համերգներ, մյուզիքլներ:

Ինչպես գրում է The Luxury Launches-ը, այն նախատեսված է 2,000 հանդիսատեսի համար:

Ենթադրվում է, որ շենքը շահագործման կհանձնվի մինչ 2028 թվականը:

Այս խորագրի վերջին նյութերը