Լրահոս

29.05.2024 07:00


Երևանում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Երևանում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 103 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը