Լրահոս

29.05.2024 21:31


Երևան-Երասխ ճանապարհին «Ford»-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա բախվել «Hyundai»-ին․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Երասխ ճանապարհին «Ford»-ը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա բախվել «Hyundai»-ին․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

«Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։Վարոդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը