Լրահոս

30.05.2024 22:03


Փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

Փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից հորդորում են վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը