Լրահոս

23.11.2011 16:27


Ըստ «Rolling Stone»–ի՝ առաջատար կիթառահարը Ջիմմի Հենդրիքսն է

Ըստ «Rolling Stone»–ի՝ առաջատար կիթառահարը Ջիմմի Հենդրիքսն է

Պատմության մեջ առաջատար կիթառահարների վարկանշային աղյուսակը գլխավորում է հանրահայտ Ջիմմի Հենդրիքսը։ Փորձագետների և երաժիշտների կարծիքներն ամփոփելով՝ այս աղյուսակը կազմել է «Rolling Stone» պարբերականը։ Ջիմմի Հենդրիքսին հաջորդում է Էրիկ Քլեփթոնը: Երրորդ տեղում «Led Zeppelin» ռոք խմբի հիմնադիր Ջիմմի Փեյջն է, 4–րդում՝ Քիթ Ռիչարդսը, 5–րդում՝ «Գրեմմի»–ի մրցանակակիր Ջեֆ Բեքը։ Բի Բի Քինգը, Չակ Բերին, Էդի Վան Հալենը, Դուեյն Օլմանը և Փիթ Թաունսենդը ևս կան այդ ցուցակում:

Այս խորագրի վերջին նյութերը