Լրահոս

02.05.2009 13:41


ՕԵԿ–ականները հոտնկայս երդվել են

ՕԵԿ–ականները հոտնկայս երդվել են

«Օրինաց երկիր» կուսակցության՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ՕԵԿ-ականնները հոտնկայս երդվել են, որ ընտրվելուց հետո կկատարեն իրենց նախընտրական խոստումները։

Ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ իրենց առաջնային ռազմավարական նպատակային ծրագրերն ու ուղղություններն են.

1.    Երևանն առանց աղքատության

2.    Մրցունակ և զարգացած մայրաքաղաք

3.    Մաքուր և բարեկեցիկ մայրաքաղաք

4.    Երևանի համաչափ զարգացում

-Ողջ քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ն առաջնորդվելու է ոչ թե չարության, այլ բարության կարգախոսով, ոչ թե անհանդուրժողականության, այլ հանդուրժողականության կարգախոսով, մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները, մեր ծրագրերը։ Մենք վստահ ենք, որ այդ ծրագրեը բռնելու են ժամանակի փորձությունն ու քննությունը, մենք վստահ ենք, որ մեր քաղաքական թիմը, որը ներակայանալու է Երևանում այս ընտրություններում, նույնպես ուժեղ է և կենսունակ, ծրագրեր և գաղափարներ առաջարկող և մեր թիմի միասնական աշխատանքի արդյունքում, մենք վստահ ենք, որ կունենանք փայլուն հաջողություններ,- իր ելույթում ասել է Ա. Բաղդասարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը