Լրահոս

25.11.2011 16:51


Աշխարհի վատագույն թիմն առաջին անգամ ոչ-ոքի է խաղացել

Աշխարհի վատագույն թիմն առաջին անգամ ոչ-ոքի է խաղացել

Ամերիկյան Սամոայի ֆուտբոլի հավաքականը, ով այլ 4 թիմերի հետ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականը, իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական խաղում ոչ-ոքի է խաղացել։ «armsport»–ի փոխանցմամբ՝ նման արդյունք է գրանցվել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Կուկի կղզիների հավաքականի հետ խաղում։  Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Իր ողջ պատմության ընթացքում այս թիմը 31 պարտություն է կրել, ընդ որում դրանց  զգալի մասը՝ ջախջախիչ հաշվով (0։18, 0։15, 0։31)։

Այս խորագրի վերջին նյութերը