Աշխարհ

30.11.2024 12:35


Տուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակից

Տուժածների շրջանում հայեր չկան. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակից

Սիրիայի Հալեպ քաղաքում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, իսկ իրավիճակն առայժմ սպասողական է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն՝ անդրադառնալով հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին։

‹‹Հայեր չկան տուժածների շրջանում։ Քաղաքում ընդդիմադիրներն են։ Առայժմ սպասողական վիճակ է, բախումներ չկան››,-նշեց Զարմիկ Պողիկյանը։

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները։ «Reuters»-ին հայտնել են երեք ռազմական աղբյուրներ։

Այս խորագրի վերջին նյութերը