Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։
Այս պահին փրկարարները արդեն հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել և դժվարանցանելի հատվածը պետք է անցնեն ճոպաններով, ապա ջրի միջով, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնեն դիատարին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա․ Իսկանդարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: