Երևանի Բաղյան փողոցում բախվել են «BMW X5», «Nissan Tiida» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները
Հունվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Բաղյան փողոցում բախվել են «BMW X5», «Nissan Tiida» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում օգնություն են ցուցաբերել «Nissan»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ մյուս վարորդները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Իսկ վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ մեքենաները հայտնել էին ճանապարհի մեջտեղում։