Իլոն Մասկի «Starship» տիեզերանավը պայթել է Կարիբյան ծովի վրա
Իլոն Մասկի «SpaceX»–ի «Starship» հրթիռը պայթել է Կարիբյան ծովի վրա ԱՄՆ Տեխաս նահանգի տարածքից փորձնական արձակման ժամանակ։
Փորձ է արվել տիեզերք ուղարկել հրթիռի թարմացված տարբերակը։ Յոթերորդ արձակումը ոչ միանշանակ ավարտ է ունեցել` հաջողվել է իրականացնել հրթիռի արձակման դժվարագույն տարրերից մեկը, բայց դրանից հետո «Starship»–ը պայթել է։
Մեկնարկից ութ րոպե անց տիեզերանավը դադարել է փոխանցել հեռաչափական տվյալները և պայթել է թռիչքի ժամանակ։
«Reuters»–ի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով տասնյակ ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել ուղղությունը, որպեսզի չբախվեն հրթիռի բեկորներին։
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Մասկը հայտարարել է, որ նախնական պատճառը եղել է վառելիքի արտահոսքը, ինչը հանգեցրել է ճնշման ավելացման: