Աշխարհ

17.01.2025 14:30


Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակցության առաջարկ է ներկայացրել

Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակցության առաջարկ է ներկայացրել

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն տարբեր ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը՝ մեջբերելով Կոբախիձեի հայտարարությունը Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում: Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,-նշել է Վրաստանի վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը