Երևանում բետոնե ծածկերով բարձված «KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջված հայտնվել շինհրապարակում
Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:40-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել բետոնե ծածկերով, Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելու ժամանակ բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինրապարակի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այդ թվում՝ պարանոցին տեղադրել են հատուկ ֆիքսատոր, ապա փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր էլ հենց պատգարակով մոտեցրել են ավտոմեքենային և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: