Աշխարհ

18.01.2025 12:38


Ադրբեջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Ադրբեջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել

Ադրբեջանում կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով առողջապահության նախարարությանը։

Ըստ հաղորդագրության` 22-ամյա տղամարդը հունվարի սկզբին մեկնել է արտերկիր, որտեղ շփվել է մի մարդու հետ, որի վրա արդեն ցան է եղել։

Բաքու վերադառնալուց հետո նրա մոտ ոչ միայն ցան է ի հայտ եկել, այլև ջերմություն, ավշային հանգույցների բորբոքում։

Նա կապիկի ծաղիկի թեստ է հանձնել, պատասխանը դրական է եղել։ Տղամարդը հոսպիտալացվել է։

Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս կապիկ ծաղիկ հիվանդությունով վարակվելու որևէ դեպք չի գրանցվել։

Այս հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, հիվանդ կենդանու մորթի կամ դրա միսն ուտելու ժամանակ։ Այս հիվանդությունով վարակվելու ռիսկային գոտի են համարվում աֆրիկյան երկրները` Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը