Չինաստանում մահապատժի են ենթարկել վարորդին, որը մեքենայով միտումնավոր մխրճվել էր ամբոխի մեջ
Երկուշաբթի Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի միջանկյալ դատարանը մահապատժի է ենթարկել Ֆան Վեյկիու անունով վարորդին, որը միտումնավոր մեքենայով մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես նշվում է, մահապատիժն իրականացվել է ՉԺՀ դատախազության աշխատակիցների ներկայությամբ։ Նրանք ապահովել են ընթացակարգերի իրականացումն օրենքով սահմանված կարգով։
Ֆան Վեյկիուին մահապատժի են դատապարտել դեկտեմբերի 27-ին։ Դատարանը որոշել է, որ ամբաստանյալը «վտանգ է ներկայացնում հասարակության անվտանգությանը»: Նրա արարքը համարվել է «չափազանց ստոր», իսկ հանցագործության բնույթն ու դրա կատարման մեթոդները՝ «չափազանց զզվելի և դաժան»։
Չժուհայում դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան։ Այն խլել է 35 մարդու կյանք։

Աղբյուրը՝ tert.am