Աշխարհ

20.01.2025 17:26


Մեսսին 2025 թ. առաջին գոլն է խփել ու այն տոնել մեքuիկացի երկրպագուներին նվիրված ուղերձով

Մեսսին 2025 թ. առաջին գոլն է խփել ու այն տոնել մեքuիկացի երկրպագուներին նվիրված ուղերձով

Կիրակի օրը՝ հունվարի 19-ին, ընկերական հանդիպում է տեղի ունեցել «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ամերիկայի» միջև։

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով, սակայն 11-մետրանոց հարվածաշարում ամերիկյան թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են գտնվել՝ 3:2:

«Ինտերի» ավագ Լիոնել Մեսսին 34-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1:1` խփելով 2025 թվականի իր առաջին գոլը:

Իր գոլը տոնելիս Մեսսին, պատասխանելով մեքսիկացի երկրպագուների վիրավորական վանկարկումներին, երեք մատ է ցույց տվել՝ մատնանշելով Արգենտինայի հավաքականի երեք հաղթանակն Աշխարհի գավաթում, իսկ հետո ցույց տվել 0՝ ակնարկելով Մեքսիկայի հավաքականի չեմպիոնական տիտղոսների բացակայությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը