Լրահոս

21.01.2025 12:12


Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ

Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են փայթուցիչ և դռան կտրված ապակիներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մինչ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբն ու փորձաքրեագետը, Սիսիանի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն:

Նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է:

Այդ պահին Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններնն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված:

Այս խորագրի վերջին նյութերը