Քաղաքական

21.01.2025 21:48


Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը

«Մայր Հայաստանը» բազմաթիվ ահազանգեր է ստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից: Նրանք դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Որոշ դեպքերում՝ շրջհարկով աշխատողներին տեղափոխել են ավելացված արժեքի ու շահութահարկի դաշտ, ինչը մոտ 8 անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:

Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:

Փոխարենը բարեփոխումը և ստվերային տնտեսության կրճատումը սկսեն վերևից, ճնշում են փոքր բիզնեսին:

Տնտեսվարողները մեզ փոխանցել են, որ պատրաստվում են հինգշաբթի օրը, ժամը 10:00-ին բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց:

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները կմիանան այդ բողոքի գործողությանը: Պետք է դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող հարկային տեռորը:

«Մայր Հայաստան» շարժում

21.01.2025թ.

Այս խորագրի վերջին նյութերը