Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները տեղում են (ուղիղ)
Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհում են շրջանառության հարկի բարձրացումից: Որոշ դեպքերում՝ շրջհարկով աշխատողներին տեղափոխել են ավելացված արժեքի ու շահութահարկի դաշտ, ինչը մոտ 8 անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:
Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ: Իսկ դա նշանակում է, որ հայտարարագրման դեպքում բիզնեսը պարզապես կփակվի:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են այդ բողոքի գործողությանը:
Նրանց խոսքով՝ փոխարենը բարեփոխումը և ստվերային տնտեսության կրճատումը սկսեն վերևից, ճնշում են փոքր բիզնեսին․ պետք է դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող հարկային տեռորը: