Քաղաքական

24.01.2025 20:04


Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում լրատվամիջոցների հարցերին, որոնք ստացվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում։ Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ բարեհաճ են արձագանքել ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին՝ Հայաստանի համար Ռուսաստանին իրենցով փոխարինելու վերաբերյալ։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը