Լրահոս

04.02.2025 08:25


Գյումրիում 1,5 տարեկան երեխան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում

Գյումրիում 1,5 տարեկան երեխան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում

Ժամը 22.00-ի սահմաններում ծնողների ուղեկցությամբ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունք են տեղափոխել Գյումրու Անի թաղամասի 1,5 տարեկան բնակիչ Է․Ս․ին՝ «ըմպանի, շրթունքների քիմիական այրվածք» ախտորոշմամբ։ Այդ մասին հայտնում է Aravot.am-ը։

Ծնողները հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ փոքրիկը այրվածքը ստացել է իրենց բնակարանի սանհանգույցի պահարանում դրված «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկը պատահաբար խմելու հետևանքով։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ բուժօգնությունից հետո երեխան լավ է զգում իրեն, արդեն դուրս է գրվել։

Այս խորագրի վերջին նյութերը