«Ծնունդի հաջորդ օրը սպանեցին, նշանված էր». մերձավանցին՝ մահացու կրակոցներից մահացածի մասին (տեսանյութ)
Չորս տարեկանից հորից է զրկվել, 18 տարեկանից մորից է զրկվել. ինքը բանակում էր ծառայում, երբ մայրը մահացավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակչուհիներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ կրակոցներից մահացել էր բնակավայրի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին:
«Երկու ախպերներ են, ինքը փոքրն էր՝ 29 տարեկան: Փետրվարի 3-ին իր ծնունդն էր, հաջորդ օրը սպանվեց: Նշանված էր: Գյուղապետի հորաքրոջ տղան էր: Աշխատում էր, բայց թե ինչ էր աշխատում, դա չգիտեմ»,-ասաց մերձավանցի կինը:
Հարցին՝ վիճաբանության պատճառի մասին ի՞նչ են խոսում, կինն արձագանքեց. «Չեմ իմանում, ես ոչ մի բան չեմ իմանում, ոչ մի բան չեն խոսում, ոչ մի բան էլ չեն ասել»:
Մեկ այլ մերձավանցի էլ նշեց. «Խելոք երեխա էր, մայրն էլ իրեն հազիվ ունեցել էր: Գյուղապետն էլ նորմալ տղա է»:
Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին և կրակոցները նաև իրեն են դիպել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաև կրակոցների հետքեր: