Լրահոս

08.02.2025 10:38


Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում. կրակն ու ծուխը տեսանելի է 1 կմ-ից․ կա անհետ կորած

Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում. կրակն ու ծուխը տեսանելի է 1 կմ-ից․ կա անհետ կորած

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում՝ փայտաշեն շենքում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 8-րդ փայտաշեն շենքի 2-րդ հարկում և տանիքում։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Կրակի դեմ պայքարում մոտ 40 հրշեջներին օգնության են հասել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորությամբ՝ դեպքի վայր բերելով քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոաշտարակը։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ ՊՆ N զորմասի հրշեջ ավտոմեքենան և ջրատարը։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են տարհանված քաղաքացիների, տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը, իսկ 1 հոգի, ըստ նախնական տեղեկությունների, անհայտ կորած է՝ որոնվում է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավոը 52-ամյա Մարգարիտա Ց․-ն , իսկ անհայտ կորածը 71-ամյա Արևիկ Մ․-ն։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից։

Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։

Այս խորագրի վերջին նյութերը