Լրահոս

12.02.2025 17:33


Գեղարքունիքում 51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա ընկերոջ վրա. տղամարդը մահացել է

Գեղարքունիքում 51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա ընկերոջ վրա. տղամարդը մահացել է

Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում այս գիշեր 51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա օտարերկրացի ընկերոջ վրա, վերջինը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում։ Զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ:

«Լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:

Նշվում է, որ 51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը