Լրահոս

17.02.2025 10:37


Երևանում «Mercedes»-ը բախվել է բաժանարար գոտու արգելապատնեշին և շրջվել

Երևանում «Mercedes»-ը բախվել է բաժանարար գոտու արգելապատնեշին և շրջվել

Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փրկարարները նախ հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը, ապա ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի գոտի։

Նախնական տեղեկություններով՝ վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը