Լրահոս

19.02.2025 09:56


Երևանում բախվել են Hyundai-ն, Volkswagen-ը և բեռնատարը, իսկ վերջինը բախվել է կայանված Ford Fusion-ին. կան վիրավորներ

Երևանում բախվել են Hyundai-ն, Volkswagen-ը և բեռնատարը, իսկ վերջինը բախվել է կայանված Ford Fusion-ին. կան վիրավորներ

shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում` «Միքայելյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բախվել են «Hyundai» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «Maxus» մակնիշի բեռնատարը, ինչից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Միքայելյան» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության դիմած անձանց ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը